|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր չի կարողացել մասնակցել Աժ արտահերթ նիստին: Նրա մուտքը խորհրդարան խոչընդոտվել է ԱԺ շենքի մոտ ակցիա անող մարդկանց կողմից: Այս մասին տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց պատգամավորը:
«Արտահերթ նիստի մասին իմանալուց հետո մինչև հասա Ազգային, ժողով արդեն շրջապատել էին շենքը, անհնար էր մոտենալ ԱԺ շենքին: Բազմությունը շատ էր, ու մի կին ճանաչեց ինձ: Հարցրեց` Դուք պատգամավոր ե՞ք` ՀՅԴ ֆրակցիայից, երբ ստացավ դրական պատասխան, սկսեց վիրավորել՝ Դուք դավաճան եք, այս եք, այն եք»,- ասաց պատգամավորը:
Առաքելյանը նշեց, որ այդ կինը հունից դուրս եկած վիճակում էր, և եթե ինքը թույլ տար, քաշքշոց կսկսեր: «Ես նախընտրեցի հեռանալ և չմասնակցել նիստին»,- ասաց նա: