Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` մինչ կառավարության նիստի մեկնարկը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասին: Նա ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հանձնարարեց զեկուցել, թե տվյալ պահին ինչ իրավիճակ է, և որն է բողոքի ցույցի հիմնական նպատակը:
Միրումյանն ասաց, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն անհանգստանալու ոչինչ չունեն: «Այս օրենքն ի սկզբանե ստեղծվել է, որպեսզի կտրուկ թեթևացնի ՓՄՁ-ների հարկային բեռը»,- ասաց նա և հավելեց, որ նոր օրենքը նաև պահանջում է, որպեսզի ՓՄՁ-ները փաստաթղթով հիմնավորեն իրենց ապրանքաշրջանառությունը:
Փոխնախարարն ասաց, որ երկրորդ դրույթը չի նախատեսում ՓՄՁ-ների հանդեպ վարչարարական գործողություններ, այլ ընդամենը նպատակ ունի հարկային դաշտ բերել խոշոր սյուբեկտներին: Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունը համագործակցում է մի շարք ՀԿ-ների հետ, որոնք պետք է մշտապես հսկողություն իրականացնեն ՓՄՁ-ների նկատմամբ, որպեսզի անհիմն վարչարարական գործողութուններ չիրականացվեն:
Միրումյանի զեկույցից հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնողների պահանջը անտեղի է և անհիմն: «Կառավարությունը ՓՄՁ-ներին ճնշելու խնդիր չի դրել իր առջեւ, հակառակը` այս օրենքը նպաստելու է, որ Հայաստանում կայանա խոշոր սյուբեկտների օրինական գործունեություն»,- ասաց նա և նշեց, որ բողոքը հրահրողներն անհիմն կարծիք են ստեղծում մարդկանց մոտ, թե օրենքը դեմ է իրենց գործունեությանը:
«Ասում են՝ մթոմ կառավարությունը ցանկանում է ճնշել ՓՄՁ-ների ներկայացուցիչներին»,- եզրափակեց Աբրահամյանը: