|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր կառավարության շենքի առջեւ շարունակվել է առևտրականների բողոքն ընդդեմ շրջանառության հարկի: Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է առևտրականներին և քննարկել խնդիրը:
Առևտրականները 4 խնդիր են առաջ քաշել: Առաջին հերթին` բարձրացնել շեմը մինչև 100 միլիոն դրամ, երկրորդ՝ առևտրականները մտավախություն ունեն, որ գույքագրման պահանջը հարկային տեսուչները կարող են շահագործել և անառիթ ստուգումներ իրականացնել: Առևտրականները նաև առաջարկել են վարչապետին, որպեսզի այն առևտրականները, ովքեր ցանկանում են աշխատել փաստաթղթերով և 1 տոկոս շրջանառության հարկով, թող աշխատեն այդ հարկման դաշտում, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում աշխատել պարտադիր փաստաթղթավորմամբ, նրանց համար կիրառվի 3.5 տոկոս շրջանառության հարկ:
Վարչապետը խոստացել է առևտրականներին` քննարկել նրանց առաջարկները և երկուշաբթի ժամը 18.00-ին առաջարկել լուծումները: Ըստ առևտրականների՝ Հովիկ Աբրահամյանը բավական լավ տրամադրություն է ունեցել և խոստացել է օգնել իրենց: