|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
«Հրապարակը» գրում է. «Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում, ՀՅԴ-եռյակ պատերազմը դեռ չհանդարտված, հիմա էլ խլտրոցներ են ընկել եռյակի ներսում: Թեև ԲՀԿ-ն շարունակում է փախչել «իշխանափոխություն» բառից, սակայն «Ժառանգություն» կուսակցությունից վերջին օրերին ակնարկում են, որ անկախ ամեն ինչից, իշխանափոխության հարցը բարձրացվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում և քննարկվելու է ժողովրդի հետ:
Գործընկեր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին չեն մտահոգում, նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ միասնական օրակարգ չկա, և չի կարող ասել՝ կլինի՞ իշխանափոխության պահանջ, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: