|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հերթական խայտառակ բարբարոսությունն է, որի հետևում, բնականաբար, թուրքերն են կանգնած. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը` անդրադառնալով Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում գտնվող հայկական եկեղեցու պայթեցմանը:
Հարությունյանի կարծիքով` սա ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ անգամ աշխարհը հետևում է քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակին, նրանք թքած ունեն:
«Այնքան լկտի են, որ մարդու գլուխն են կտրում ու նկարահանում, ցույց տալիս: Այդ ահաբեկիչները հրեշներ են, որոնց սնում է Թուրքիան: Թուրքիան 3 մլրդ դոլար էր ծախսել` արաբական երկրներում մուսուլմանական թափթփուկներին սնելով, և այդպիսով` Էրդողանի երազանքն են փորձում կատարել` տեղանքը բնակեցնել մաքուր մուսուլմաններով, որոնք հետագայում հարված կտան նաև Եվրոպային»,- ասաց բանաստեղծը:
Նրա կարծիքով` նման դեպքերում դժվար է հայկական որևէ խմբավորում ուղարկել` տեղում մեր պատմամշակութային արժեքները պաշտպանելու համար: Միակ ելքը, ըստ Հարությունյանի, սիրիական բանակին ապավինելն է: