կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-04 13:44
Իրավական

Ձերբակալվել է փաստաբան` առևտրային կաշառքի գործով

Ձերբակալվել է փաստաբան` առևտրային կաշառքի գործով

Փաստաբան Արշավիր Խալափյանը ձերբակալվել է:  Yerkir.am-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության լրատվության վարչությունից:

 

Ավելի վաղ հարուցվել էր Քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (առևտրային կաշառք) քրեական գործ, որի շրջանակներում էլ ձերբակալվել է փաստաբանը:  Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ Ա. Խալափյանը ձերբակալվել է երկու օր առաջ և ձերբակալության 72-րդ ժամը լրանալու է վաղը:

 

Օրենքի համաձայն, ձերբակալման պահից սկսած 72 ժամվա ընթացքում նրան կամ պետք է ազատ արձակեն կամ մեղադրանք առաջադրեն:

 

Ավելի վաղ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Արշավիր Խալափյանի (արտոնագիր թիվ 731) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ քաղաքացի Աշոտ Արամի Կույումջյանի ներկայացուցչի դիմումի և զանգվածային լրատվական միջոցի հրապարակման հիման վրա

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Youtube-ում ձայնագրություն-տեսագրություն էր տարածվել, որը մակագրված էր այսպես` «Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» գրությամբ
Նյութում Արշավիր Խալափյանի և Աշոտ անունով անձի խոսակցությունն է. Փաստաբանը վարչական վարույթը կասեցնելու համար գումար է պահանջում զրուցակցից: