Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երևան TV»-ում՝ հասարակական և իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում: Նրան վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել հեռուստատեսության շենքում: Բայց տիկին Հակոբյանը մեզ հետ զրույցում ասում է, որ «դեռ որոշակի չէ» իր աշխատանքի անցնելը, և այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով: Ինչպես մյուս կուսակցական հեռուստաընկերությունները, այս մեկն էլ բացառություն չի լինելու, և ՕԵԿ քարոզչությամբ է զբաղվելու:
«Դուք պատրա՞ստ եք դրան»,-հարցրել է մեր լրագրողը: «Մի քանի հանդիպումների ժամանակ ինձ հակառակն է ասվել, որ նպատակը Հայաստանի անկախ մամուլի կայացումն է, և իբր այդ հեռուստաընկերությունն աշխատելու է լինել այդպիսին: Եթե հնարավորությունները տալիս են, գուցե կարելի է փորձել»,- պատասխանել է Կարինե Հակոբյանը»,– գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։