|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երիտասարդ աղջիկների ոտք փոքրացնելու ավանդույթը Չինաստանում հնագույններից մեկն է: Լուսանկարիչ Ջո Ֆարելը անմահացրել է Չինաստանի հեռավոր շրջաններում ապրող այս ավանդույթի վերջին զոհերին: Այս մասին հայտնում է Thedailybeast-ը:
Չինական գյուղերում, որտեղ մեծ քաղաքի նեոնային լուսերը չեն փայլում, հին երկրի հետքերը մնում են` փոքրիկ կոշիկների մեջ թաքնված:
Երիտասարդ աղջիկների ոտքերը փոքրացնելու դաժան փորձը մի ժամանակ Չինաստանում համատարած բնույթ էր կրում, որը դիտվում էր որպես հարստության և ամուսնանալու իրավասություն ունենալու խորհրդանիշ:
10-20 դարերում այս ավանդույթը խորապես թափանցել է չինական հասարակության մեջ: Թեեւ 1912-ին այդ ավանդույթը արգելվել է, կանայք շարունակել են կապել իրենց երիտասարդ աղջիկների ոտքերը՝ հավատալով, որ թեկնածուների համար դա ավելի գրավիչ է:
Գրեթե մեկ տասնամյակ բրիտանացի լուսանկարիչը ճանապարհորդել է Չինաստանի տարբեր նահանգներ՝ գտնելու դաժան ավանդույթի վերջին կենդանի զոհերին:
Մանրամասները՝ տեսանյութում:

