կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-01 11:31
Մշակույթ

Մեր ամբողջ կռիվը՝ մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, հայոց լեզուն պահելու ուղղությամբ է. Մանսուրյան

Մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն սեպտեմբերի 27-ից սկսված Արցախի պատերազմի առնչությամբ իր խոսքն է հղել։

Նա, մասնավորապես, նշել է. 

«Մեր ամբողջ կռիվը մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, Հայոց լեզուն պահելու ուղղությամբ է։ Ես մի շաբաթ առաջ չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը։ Գալիս է պահը եւ տեսնում ես, որ ժողովուրդը դառնում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք. սրանք երեւան եկան մի քանի օրում, մի քանի թշնամական համազարկերի արդյունքում գոյացավ այս հրաշալի բռունցքները։ Այնքան անսովոր է, այնքան մարդկայնորեն անընդունելի այն պահից, երբ մեկը կարող է քնած մարդուն կանցնահարել եւ նրան իշխանությունը հերոս համարի. սա պատմության մեջ եզակի ստորության, նողկանքի արտահայտություն կարող է լինել։ Այս բաները խորթ են հային, որն ընդամենը իր տունը, սրբությունը, իր հողը պահպանելու խնդիր ունի», ու հույս հայտնել՝ հայ ժողովրդի համար այս պատմական պահը բարիով կվերջանա. «Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով, հոգով մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք։ Թող կամոքն Աստծո բարիով վերջանա հայ ժողովրդի համար այս պատմական պահը եւ անցնենք մեր գոյութունական մեր հաջորդ փուլը, նորից շինարարական գործունեություն, նորից առօրեական կյանք՝ իր բոլոր էջերով։ Ես հավատում եմ այդ վաղվա օրվան»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: