Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր նրանք, ովքեր նախագահ դառնալու հայտ են ներկայացրել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի կարծիքով, արդեն իսկ մրցակիցներ են: Թե ո՞վ է այդ թեկնածուներից Սերժ Սարգսյանի ամենաուժեղ, լուրջ մրցակիցը, ՀՀԿ-ական պատգամավորը Yerkir.am-ի հետ զրույցում չհայտնեց:
«Մարդիկ դեռ իրենց ծրագրերը պետք է կոնկրետացնեն, ներկայացնեն: Իսկ, առհասարակ, լուրջ մրցակից, անլուրջ մրցակից... Այս ձեւակերպումներին ես կողմնակից չեմ, կարեւորն այն է, որ այդ մարդիկ մասնակցում են եւ փաստացի մրցակիցներ են»,-հայտարարեց Կարեն Ավագյանը:
Թեեւ ՀՀԿ-ական պատգամավորը բոլոր թեկնածուներին էլ, այդ թվում` էպոսագետին մրցակից է համարում, բայց, մյուս կողմից, շտապում է հիշեցնել, որ իրենց այն ձեւակերպումը, թե բոլորը պետք է պայքարեն պատվավոր երկրորդ հորիզոնականի համար, ուժի մեջ է: «Ամեն ինչ մնացել է նույնը, պայքարը լինելու է երկրորդ տեղի համար»,- նշեց նա:
Այն, որ էպոսագետը, կարատեիստը, թոշակառուն, ռադիոյի տնօրենը, գործազուրկները նախագահ դառնալու հայտ են ներկայացրել, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ամենեւին էլ չի խոսում այն մասին, որ նախագահին ինստիտուտն աստիճանաբար վարկաբեկվում է:
«Եթե մյուսները, ովքեր կկարողանային այս մարաթոնը մեզ հետ անցնել, եւ եթե որեւէ մեկի քաղաքական շնչառությունը կհերիքեր` մեզ հետ ֆինիշին հասնելու, կմասնակցեին ընտրություններին»,- նշեց Ավագյանը:
Նա, իհարկե, համամիտ չէ այն տեսակետին, որ այս ընտրությունները լինելու են ամենաոչմրցակցայինը, բայց առավել ուշագրավ է, թե ինչու է ՀՀԿ-ական պատգամավորն այդպես կարծում: «Թեկնածուների թիվն ինքն իր մեջ արդեն իսկ պարունակում է որոշակի մրցակցություն»,- հայտարարեց նաը: Դիտարկմանն ի պատասխան, որ թիվ կա, բայց որակ չկա, ուժեղ մրցակից չկա, ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց որակումներ չտալ: «Ընտրությունները լինելու են մրցակցային, որովհետեւ շատ թեկնածուներ կան: Այս ընտրությունները լինելու են ամենալավը»,- եւս մեկ անգամ ընդգծեց նա:
Ի դեպ, պարզվում է, որ ՀՀԿ-ական պատգամավորի ծիծաղն անգամ չի գալիս, որ էպոսագետն ու կարատեիստը փորձում են պայքարել նախագահի աթոռի համար Սերժ Սարգսյանի հետ: