Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է պաշտոնից:
Yerkir.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ իրենք այն ընկերության հետ, որը պետք է այդ միջոցառումն իրականացներ, պայմանագիր են կնքել, ըստ որի` հսկողությունը պետք է իրականացներ տվյալ մասնաճյուղը, որի վարիչն ազատվել է աշխատանքից, իսկ իրենք վերահսկողն են եղել:
«Հսկողությունը, բնականաբար, թույլ է եղել, իսկ վերահսկողությունը փոքր-ինչ չի եղել այն, ինչ պետք է լիներ: Եթե միջոցառման ընթացքում պայմանագրից դուրս քայլեր են լինում` մենք պետք է տեղեկացված լինեինք, որի համար էլ նկատողություն եմ ստացել: Նախարարն է որոշում կայացնում, իր մոտեցումն է այդպիսին»,- ասաց Պողոսյանը:
Հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն տեսակետը, թե լուսանկարները, որոնք տարածվել են, ոչ թե Զվարթնոցում տեղի ունեցած իրադարձության օրն են լուսանկարել, այլ հաջորդ օրը, երբ աշխատակիցները փորձել են կարգի բերել տարածքը, Պողոսյանը պատասխանեց, որ, այո, դրանք հաջորդ օրն արված լուսանկարներ են:
«Բայց խնդիրն այն չէ, որ մենք սկսենք արդարանալ: Բնականաբար, ունեցել ենք թերություն, որի համար էլ պատասխանատվության ենք ենթարկվել: Այդ վրանիկները, որոնք ապահովել են գեղարվեստական լուսավորությունը, պետք է դրսի կողմից լինեն, այլ ոչ թե ներսից: Իսկ լուսանկարներում երևացող տղամարդիկ տեխնիկական աշխատողներն են եղել, ովքեր աշխատել են կիզիչ արևի տակ, ու մի քիչ փնթի բան է եղել` շորեր, կոշիկներ են հանել, որ աշխատեն»,- ասաց Պողոսյանը: