|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 21-23-ը Դոհայում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 38-րդ նստաշրջանը: Հայաստանից նստաշրջանին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Մինչ այդ պտտվում էին լուրեր, թե Զվարթնոցը կարող է հանվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակից: Ի դեպ, Զվարթնոց տաճարը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է հայտնվել 2000 թվականին:
Yerkir.am-ի տեղեկություններով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ տաճարը համաշխարհային ժառանգության ցուցակից հանելու մասին խոսք անգամ չի եղել: Քննարկվել է միայն «Գեղարդի վանական համալիրը և Ազատ գետի վերին հոսանքը» անվանակարգում ընդգրկված հուշարձանների հետհիմնավորումը, որն էլ, առանց որևէ դիտողության, հաստատվել է: