|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մայիսի 3-ին «Առողջ բժիշկ» ծրագրի շուրջ 100 մասնակից Երևանի Շահումյանի անվան հրապարակից հեծանիվներով կշարժվի դեպի Զվարթնոցի տաճար:
Հեծանվարշավով կամփոփվի «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը, որի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ մասնակիցների և հատկապես ուսանողների շրջանում: Միջոցառումների շարքը կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Այս ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցներն արդեն մրցել են տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և այլն: