Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում անցկացվող` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Ադրբեջան է մեկնել հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Քիչ առաջ Yerkir.am-ին հաջողվեց կապ հաստատել Թեւան Պողոսյանի հետ: Նա վստահեցրեց, որ իրավիճակն, ըստ էության, վերահսկելի է, իրենց անվտանգությունն ապահովված է: Ըստ պատգամավորի` այսօր՝ սեմինարի առաջին օրը, ադրբեջանցիներն ամեն առիթը օգտագործել են` իրենց հին ու նոր երգը երգելու համար: Եվ ամեն անգամ մեր պատվիրակության պատասխանը չի ուշացել: Ուշագրավ է, որ այդ մասին գրում են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Որեւէ բան անպատասխան չի մնացել: Թեեւ նրանք՝ ադրբեջանցիները, ավելի շատ են, բայց մեր մյուս գործընկերների մոտ տպավորությունն, ըստ էության, չի փոխվում. մեր արտասահմանցի գործընկերների համար մեր ասածն ավելի ընկալելի է»,- ասաց պատգամավորը:
Այսպես կոչված` Ղարաբաղի ազատագրման կազմակերպության բողոքի ակցիայի մասին, պարզվում է, մեր պատվիակության անդամները եւս մամուլից են իմացել: Թեւան Պողոսյանը հայտնեց, որ իրենք ներսում են եղել, երբ մի քանի ադրբեջանցի բողոքի ակցիա են արել դրսում:
Մեր պատվիրակության անդամները մի քանի անգամ բարձրացրել են այն հարցը, որ առանց ԼՂՀ-ի մասնակցության հակամարտության հարց չի լուծվի: Խոսվել է նաեւ սահմանին տիրող իրավիճակի մասին:
Ադրբեջանցիները շփման գծում դիպուկահարների առկայությունը բացատրել են երկիրը պաշտպանելու` իրենց իրավունքով:
Ուշագրավ է, որ սեմինարի մյուս մասնակիցները ԼՂՀ-ի հարցում հիմնականում լսողի դերում են:
Սեմինարին դեռ երկու օր կա: