|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Երիտասարդ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է շվեյցարական «Credit Swiss» բանկի ամենամյա` «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» մրցանակին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին Վիեննայում, իսկ ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցեռնի փառատոնի գեղարվեստական ղեկավար Մայքլ Հեֆլիգերը, ով էլ Խաչատրյանին հանձնել է մրցանակը: Խաչատրյանը կստանա նաեւ 75 000 շվեյցարական ֆրանկ՝ որպես պարգեւատրում:
Ըստ մրցանակաբաշխության օրենքների` նախատեսվում է, որ Խաչատրյանը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգով` սեպտեմբերի 13-ին` դիրիժոր Գուստավո Դուդամելի գլխավորությամբ: