| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ-ում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր ՀԾԿՀ տարեկան հաշվետվությունը: Նա խոսեց էներգետիկայի ու գազամատակարարման կառուցվածքի մասին, որ բաշխիչ ցանցերը տարիներ առաջ վաճառվել են մասնավոր ընկերության և մի քանի տարի հետո վերավաճառվել ռուսական պետական ընկերությանը` չորս անգամ ավելի թանկ գնով:
Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ դա պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, այսինքն` տեղի է ունեցել մասնավորեցում, հետո` ապապետականացում: «Եկել են մարդիկ, ովքեր մտածում են միայն գողանալու մասին` ունենալով ֆիքսված մարժա, ինչո՞ւ պետք է այդքան պարտքեր կուտակվեին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ռուսական ընկերության ղեկավարները մտածում են միմիայն սեփական գրպանի մասին:
Էլեկտրացանցների վաճառքի մասին պայմանագիրը, ըստ Բագրատյանի, հստակ ցույց է տալիս, որ գործ ունենք քրեական հանցագործության հետ: «Դուք խա՞ղ եք անում 250 միլիոն դոլար պարտքի հետ, երբ որ ֆիքսված մարժայով աշխատել ենք: Գործ ունենք համատարած թալանի հետ, ի վերջո, վճարողը լինելու է հասարակ սպառողը՝ բարձրացված սակագնի միջոցով»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: