|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 861 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152 253-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 2596 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Դեկտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 648 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3244-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1223 է, ընդհանուր առողջացածներինը՝ 131 213, փաստացի բուժվողներինը՝ 17 796 (մեկ օրում նվազել է 383-ով): Մեկ օրում արվել է 2567 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 561 013 թեստ: