|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինան Ռուսաստանի հետ համաձայնագիր է ստորագրել, որը ենթադրում է Կիևի անդամակցությունը Մաքսային միությանը: Այդ մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է The Economist պարբերականի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը՝ հիմնվելով շատ վստահելի աղբյուրի վրա. հայտնում է Взгляд-ը:
Լուկասի տեղեկություններով՝ Սոչիում ստորագրված համաձայնագիրը ենթադրում է, որ Ռուսաստանն Ուկրաինային հատկացնելու է առնվազն 5 մլրդ դոլար ու ռուսական գազի գինը երկրի համար սահմանելու է 200 դոլար 1000 խմ համար, ինչը շատ ավելի էժան է 2009-ի գներից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում են ունեցել Սոչիում: