|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայտնել էինք, որ «Միկա» -ի 16-ամյա ֆուտբոլիստ Հայկ Գալստյանն այս օրերին փորձաշրջան էր անցնում գերմանական «Հոֆֆենհայմ»-ում: Լուրեր էին պտտվում, որ ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Yerkir.am-ի թղթակիցը կապ հաստատեց Գերմանիայում գտնվող Հայկի հետ:
-Ինչպե՞ս են ընթանում մարզումները և ինչպիսի՞ մթնոլորտ է թիմում:
-Մթնոլորտը շատ լավն է: Ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները շատ ջերմ են: Արդեն 1 ամիս է` այստեղ եմ և ոչ մի դժվարության չեմ հանդիպել: Հարմարվել եմ ամեն ինչին: Մարզիչները շատ գոհ են: Նրանց խոսքով` եթե շարունակեմ լավ մարզվել` տարիներ հետո մեծ հաջողությունների կհասնեմ, իսկ ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի հասնեմ իմ նպատակին՝ որպես հայտնի ֆուտբոլիստ ճանաչված լինեմ Եվրոպայում:
-Ո՞ր տարիքից ես սկսել զբաղվել ֆուտբոլով: Ինչո՞ւ ընտրեցիր այս սպորտաձևը:
-3 տարեկանից զբաղվում եմ ֆուտբոլով: Սկզբում ինձ մարզում էր հայրս, այնուհետև 6 տարեկանից հաճախեցի ֆուտբոլի դպրոց:
-Որտե՞ղ ես սկսել մարզվել և ե՞րբ հայտնվեցիր «Միկա»-ում:
- Առաջին անգամ Հունաստանում եմ հաճախել ֆուտբոլի մարզադպրոց, այնուհետև, երբ 7 տարեկան էի, տեղափոխվեցինք Հայաստան, և մարզումներս շարունակեցի «Միկա»-ում:
-Պայմանագրի ստորագրման պահին ի՞նչ զգացում ապրեցիր:
- Թիմը պայմանագիր է կնքել ծնողներիս հետ, քանի որ, ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, չի թույլատրվում 18-ը չլրացած ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել: Պայմանագիրը կնքված է 2 տարով: Մի բան եմ միայն զգում՝ պարտավորվածություն:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ