կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 16:04
Քաղաքական

Ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ. Գալուստ Սահակյան

Ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ. Գալուստ Սահակյան

«Ինչպես ցանկացած քաղաքական ուժ, ես էլ որպես ՀՀԿ ներկայացուցիչ, առաջին այդ խոսքն են ասում, որ մեծամասնությունը մենք ենք կազմելու: Այդպես էլ ես եմ ասում: Եթե փոքրերը ասում են, մեծերը կասեն ու կասեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի շանսերն առաջիկա ընտրություններում:

«Ըստ էության` մենք այսօր ոչ թե մտածում ենք առաջին փուլն անցնելու մասին, այլ գիտակցում ենք, որ ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես մեր հասարակությունն է ուզում, և մեզ համար խնդիրն էլ դա է, որ օրինական ընտրություն անցկացվի»,-ասաց Սահակյանը:

Հարցին, թե մտահոգի՞չ չէ, որ սահմանային լարված իրավիճակում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարարը և պետք է զբաղվի ոչ թե պաշտպանության գործով, այլ քարոզչությամբ, նա պատասխանեց. «Սա նոր ընտրական կարգ է, և այստեղ խնդիրները չեն վերաբերում` ով է առաջին կարգում, ովքեր՝ ոչ: Քննարկել ենք և որոշել` առաջին տասնյակում լինեն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն, ըստ ամենայնի, ներկայացնեն ՀՀԿ-ի գործունեությունը և զբաղվեն դրանով»:

Սահակյանն ասաց նաև, որ Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի գործը չի տուժի: «Չեմ կարծում, հիմնական գործը շտաբի ղեկավարի վրա է դրված, դա քաղաքացիական պաշտոն է, իսկ նա, բնականաբար, այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ: Ըստ էության` իհարկե դժվար է, բայց ասեմ, որ նա առավոտվանից մինչև կեսգիշեր աշխատանքի մեջ է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում իր զբաղեցրած տեղին` Սահակյանն ասաց. «Եթե անգամ ես ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա, այնպես որ` ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ, կուսակցության մեջ այդպես էլ ընդունվում է: Էնպես չէ, որ խնդիրը հետևյալն է, որ ես անպայման պետք է պատգամավոր դառնամ, խնդիրն այն է, որ ես այնպես մնամ, ինչպես եկել եմ և կարողանամ մինչև վերջ փորձեմ անել այն աշխատանքը, որ դրված է իմ վրա»:

Սահակյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի մատնանշած նոր քաղաքական մշակույթը ու նոր քաղաքական դեմքերի մասին բարձրաձայնելը չի նշանակում միայն երիտասարդների ներառում: «Նոր մշակույթ չի նշանակում երիտասարդություն, երիտասարդները պետք է կարողանան ինչ-որ մի բան ստեղծել, որ հետո կարողանան տեր կանգնել: Նոր դեմք ասելով՝ չենք հասկանում մարդիկ, որոնց ոչ մեկ չի ճանաչում»,- ասաց նա:

«Եթե որևէ մեկը կասի, որ ես շատ ավելի մեծ քաղաքական գործիչ եմ, ինչպես Գալուստ Սահակյանն է, կարծում եմ՝ իմ տեղը կզիջեմ իրեն: Շատ կուզենայի ընտրություններից հետո լինել ԱԺ նախագահ, բայց եթե չլինեի, ով որ լինի անպայմանորեն կլինի իմ համաձայնությունը»,- եզրափակեց ԱԺ նախագահը: