Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որևէ խորհրդարան երբևէ վատ չի աշխատել, նորանկախ Հայաստանի բոլոր խորհրդարաններն էլ լավ աշխատել են. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի` արդեն նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ, որ այս խորհրդարանը նույնպես լավ կաշխատի»,- կարծիք հայտնեց նա:
Հարցին, թե հե՞շտ է կրկին լինել շարքային պատգամավոր, Սահակյանը պատասխանեց, որ «բարձր պաշտոններ ունենալն ամենամեծ կերպարանքը չէ»: «Մարդը պիտի կարողանա իր գործը մինչև վերջ տանել, իսկ ես արդեն 88 թվականից քաղաքականության մեջ եմ»,- նշեց նա` հավելելով. «Այն եզակի մարդկանցից եմ, որ 18 տարի այս խորհրդարանում եմ եղել, և այդ տարիների ընթացքում որևէ նախագիծ չի եղել, որ ես իմ տեսակետը չասեմ: Սովորաբար, այսօր մարդիկ կան, որ ասում են՝ այսքան շատ օրինագիծ ենք ներկայացրել: Գիտեք՝ ես այս տարիների ընթացքում ինչքան օրինագիծ է եղել, ես իմ մոտեցումները ցույց եմ տվել: Այնպես որ` այս խորհրդարանում էլ է այդպես լինելու: Ցանկացած օրենք, մանավանդ` եթե մեծ նպատակներ ունի կայացնելու, ես նորից իմ տեսակետը պիտի հաղորդեմ: Բայց դա պիտի լինի, որ ոչ թե ձեռք բարձրացնեմ ու ասեմ՝ սա փոխել, այլ մինչև խորհրդարան մտնելը պիտի փոփոխություններ լինեն»:
Հարցին` ի վերջո, որդին որոշե՞ց մնալ գործադիր մարմնում, Սահակյանը պատասխանեց. «Ինքը միշտ սիրում էր գործադիրում աշխատել»:
Հարցին, թե ԱԺ նորընտիր նախագահին ինչպիսի՞փոխարինող է համարում, պատասխանեց. «Շատ նորմալ, նաև պիտի կարողանաք օրենքին տիրապետել, ու մեր նոր օրենքով` ԱԺ նախագահի համար փոփոխություններ կան կանոնակարգում: Հիմա խորհրդարանի նախագահին անընդհատ հարցնում են՝ սա՞ էլ պիտի անես, դա՞ էլ պիտի անես: ԱԺ նախագահը ընդամենը կազմակերպում է խորհրդարանի աշխատանքը»:
Հարցին, թե, 18 տարի խորհրդարանում լինելով, չի՞ հոգնել քաղաքականությունից, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Քաղաքականությունից ոչ ոք երբեք չի հոգնում: Դա այն մասնագիտությունը չէ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում ձեռք ես բերում՝ բուհերում սովորելով, այլ դա կենսափորձ է, որով դու ոչ թե խնդիրը լուծում ես` օգնելու առումով, այլ կենսափորձդ տանում է նրան, որ ժողովուրդը լավ ապրի, անընդհատ տանում ես դրան»:
Հարցին, թե ինչո՞ւ չշարունակեց ԱԺ նախագահի պաշտոնում աշխատանքը՝ հաշվի առնելով այն, որ իր փոխարեն էլ երիտասարդ գործիչ չի ընտրվել, Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանում և աշխարհի կառավարման պրոցեսներում աշխարհը միշտ ղեկավարում են տարիքով մեծերը: Ովքեր երիտասարդ են, փորձ են ձեռք բերում, որ շարունակեն ղեկավարումը: ԱԺ պատգամավորը պետք է կենսափորձ ունենա: Իհարկե, կարող են երիտասարդներ էլ լինել, որ ժամանակի ընթացքում կենսափորձ հավաքեն: Կարծում եմ, որ մի 2-3 ամիս հետո արդեն կտեսնեք խորհրդարանում, թե քանի քաղաքական գործիչ կա: Այսպես որ` նայում եմ 15-16 արդեն ջոկել եմ, որ քաղաքական գործիչ են, որ եկել են, փորձ են ձեռք բերել և կկարողանան այստեղ աշխատել»: