կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 15:54
Քաղաքական

Քառյակն աշխատել է «ռեալ պոլիտիկ»-ի դիրքերից

Քառյակն աշխատել է «ռեալ պոլիտիկ»-ի դիրքերից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով քառյակի հայտարարության մասին, նշեց, որ քառյակի համատեղ հայտարարության մեջ փորձել են ամրագրել այն հիմնական լրջագույն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև, և որոնց լուծումը կնպաստի ՀՀ քաղաքացու վիճակի բարելավմանը:

 

«Մեզ համար կա մեկ գերխնդիր` ՀՀ քաղաքացու վիճակը: Մենք ձևակերպել ենք այն կարևոր խնդիրները, որոնք առաջիկա մի քանի ամսում, քաղաքական կամք ունենալու դեպքում, հնարավոր կլինի հաղթահարել»,- ասաց նա` հավելելով, որ աշնանը կամփոփեն, թե այդ պահանջների որ մասն է իրականացել:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և չորս քաղաքական ուժերը միավորվել են այն հարցերի շուրջ, որոնց շուրջ հնարավոր է եղել ձևավորել մեկ միասնական կարծիք: «Մենք աշխատել ենք ռեալ պոլիտիկի դիրքերից, քառյակը շարունակելու է իր աշխատանքները: Իհարկե, կան չարախնդացողներ, բայց մենք համոզված ենք, որ այս` չափից դուրս իրական պահանջները երկրում բավականաչափ վիճակ կփոխեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: