|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր լրագրողները ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ իրավական հետևանք կարող է ունենալ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը՝ քվեաթերթիկը հրապարակայնորեն պատռելն ու քվեատուփի մեջ գցելը:
Արմեն Սմբատյանը նշեց, որ չի ցանկանում մենկաբանել այդ արարքը, քանի դեռ հանրաքվեն չի ավարտվել: «Թույլ տվեք այս պահին չարձագանքել այդ դեպքին, քանի որ դա կարող է քաղաքական ընկալումներ պարունակել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արհեստավարժ մարմին է, եթե դա դիտարկվի ընտրական վարչարարության, ընտրախախտման կամ քվեարկության ազդեցության տեսանկյունից` հանձնաժողովը կտա կոլեգիալ որոշման որակում»,- ասաց նա: