Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոտանի կասկադի վաճառքի գործարքը ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շատ դրական գործարք է համարում: Լրագրողներին այսօր նա ասաց, որ 160 միլիոն դոլարի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ երկու բանի մասին է խոսում` նախ` դիվերսիֆիկացվում է մեր տնտեսությունը, իսկ դա նշանակում է նոր ներդրումներ, աշխատատեղեր, լրացուցիչ գումարներ Հայաստանի պետական բյուջեի համար:
«Մենք ողջունում ենք, որ այսօր մեր երկրում կան 1000-ից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ, ի՞նչ վատ է, որ նաև ամերիկյան, եվրոպական ձեռնարկությունները մտնեն Հայաստանի շուկա: Անվտանգության որեւիցե խնդիր այստեղ գոյություն չունի, խոսքը վերաբերում է այն համալիրների վրա խոշորածավալ ներդրումներ կատարելուն, դրանց երկարաժամկետ շահագործումը, նոր աշխատատեղերի ու նոր հնարավորությունների ստեղծում երաշխավորելուն»,- նշեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, թե այսօր նույն ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, ԵՄ երկրները իրենց առաջնորդների շուրթերով խոսում են իրենց երկրներ օտարերկրյա ներդրումներ բերելու մասին, որովհետե ամեն մի երկիր հաստատուն ու կայուն է, եթե նաեւ գրավիչ է օտարերկրյա ներդրումների ծավալով:
«Դուք գիտեք, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են, որը մտահոգություն է, ու այս նվազման ֆոնի վրա նման խոշորածավալ ներդրումը մենք պետք է միանշանակ ողջունենք»,- մասնավորեցրեց ԱԱԽ քարտուղարը:
Իսկ ինչ վերաբերում է սեփականաշնորհմանը կամ վաճառքի հետ կապված տարբեր տեսակի խոսակցություններին ու մոտեցումներին, ապա Արթուր Բաղդասարյանը նշեց, թե ինքը բոլոր հարցերին կառավարության կողմից սպառիչ պատասխաններ տալու կողմնակիցն է: