Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տեղական որոշ լրատվամիջոցներ, վերջին շրջանում ըստ իս, իրենց պատվիրատուների քիմքի հաճո, նպատակաուղղված, գլխիվայր շուռ են տալիս փաստերը: Ընդամենը երկու դիտարկում այսօրվա լրահոսից.
1. Կայքերից մեկը գրում է, « Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ՀՅԴ խմբակցությունն այս առնչությամբ դիմել է Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին» , այնինչ իրականում Աղվան Վարդանյանը ասել հետևյալը «Ահա այս առաջարկով ու մտահոգությամբ մեր խմբակցությանը դիմել է աշխարհահռչակ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը»:
2. Մեկ այլ կայք գրել է թե ՀՅԴ-ն դժգոհել է, որ իրենց չեն ասել Սիրիա ուղարկվող պատվիրակության մասին, այնինչ Աղվան վարդանյանը ասել է ուրախ է, որ Սիրիա են մեկնել մի խումբ պատգամավորներ, սակայն ուրախ չէ, որ Սիրիա է մեկնել միակուսակցական ձևաչափով պատվիրակություն: «Փառք Աստծո, Հայաստանի խորհրդարանը միակուսակցական չէ, և շատ ավելի կոռեկտ ու ճիշտ կլիներ, եթե պատվիրակության կազմում լինեին ներկայացուցիչներ նաև այլ քաղաքական խմբակցություններից: Քաղաքական մեծամասնությունն անընդհատ խոսում է երկխոսության կարևորության մասին, սակայն անտեսել մյուս կուսակցություններին, կարծում եմ, ճիշտ չէ: Ճիշտ հասկացեք, մենք խնդիր չունենք, քանի որ Դաշնակցությունը նաև Սիրիայում է փորձում պաշտպանել հայության այդ հատվածի գոյապահպանման խնդիրները, սակայն նման գործելաոճը մեզ համար ընդունելի չէ» :
Ուզում եմ ասել, գործով զբաղվեք էլի, հերիք է ապատեղեկատվություն տարածեք, հետո ինչ որ քյաշով են վճարում: Համ էլ զգույշ եղեք սովորություն չդառնա, ինչ իմանաս, մեկ էլ մի օր քյաշից գլուխներդ կորցնեք և սկսեք ծառայություններ մատուցել թշնամի երկրների հատուկ ծառայություններին: Չէ, որ մարմնավաճառի համար մի հաշիվ է թե ում տակ է պառկում»:
Հարություն Հարությունյանի facebook-յան գրառումը