Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի դատվի, այլ որոշ հայտարարությունների դիմաց Ադրբեջանն ազատ կարձակի նրան. այսօր խորհրդարանում լրագրողներին կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
«Սա բոլորիս հետևություններ անելու տեղիք է տալիս։ Մենք այսօր պետք է միջազգային բազմակողմ ձևաչափերում կարողանանք համարժեք գործողություններ իրականացնել։ Իրավական առումով` խնդիրը վերաբերում է Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացուն, բայց բարոյական առումով մենք այս հարցում անելիք ունենք»,- ասաց պատգամավորը։
Զաքարյանը նշեց, որ բարձր է գնահատում խորհրդարանում հնչած տեսակետները, մինչդեռ, նրա խոսքով, գործեր են անհրաժեշտ: «Հասկանում եմ մեր գործընկերների զայրույթն այս հարցում, բայց միայն հայտարարություններ անելը բավարար չէ, անհրաժեշտ է հստակ քայլեր անել։ Սա Բելառուսի կողմից միանձնյա կայացված որոշում է, և չեմ կարծում, որ Բելառուսում բոլորն այդպես են մտածում։ Այս որոշումը բավականին դժվար հետևանքներ է ունենալու Բելառուսի միջազգային իմիջի վրա։ Ամեն դեպքում` մենք մեր ջանքերը դնելու ենք, որպեսզի այսուհետ ոչ միայն լրագրողներ, քաղաքական գործիչներ, այլ տարբեր ոլորտներում հայտնի մարդիկ ավելի շատ այցելեն Ղարաբաղ։ Վստահ եղեք, որ Ադրբեջանը չի կարողանալու հասնել իր առջև դրված նպատակին»,- ընդգծեց նա։
Զաքարյանի խոսքով՝ ճիշտ չեն խորհրդարանում հնչած այն տեսակետները, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և հետ կանչի Բելառուսից իր դեսպանին: «Անելիքներ ու գործիքներ անչափ շատ կան, ամեն ինչ իր ժամանակին և իր ձևաչափի մեջ»,- ասաց պատգամավորը: