Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ է լինելու:
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան` «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից /այս տարվա միջոցառումների կազմակերպիչն է/ տեղեկացրին, թե ովքեր են ելույթ ունենալու Անկախության օրվան նվիրված համերգի ժամանակ: Այսպիսով` Անկախության օրը ելույթ կունենան ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի փողային նվագախումբն ու ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի երգչախումբը, ինչպես նաև` Մհերը «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթը, Արսեն Գրիգորյանը / Մրո /, Ռուզաննա Ավետիքյանը, Ներսիկ Իսպիրյանը, Արաբո Իսպիրյանը, Լեյլա Սարիբեկյանը, «Արևիկ» վոկալ գործիքային համույթը, Պարի պետական անսամբլը, Ռուբեն Սասունցին, Ֆորշը, «Ինտեր դանս» պարային համույթը, Անդրեն, Սիբիլը, Արամոն ու Էմմա Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը` Պարի և հոգու թատրոնի հետ, Անահիտ Շարյանը, Սոֆի Մխեյանը, Կամո Սեյրանյանը:
Համերգը կվարեն Գայանե Ասլամազյանն ու Արտյոմ Կարապետյանը, համերգի ռեժիսորն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Ի դեպ, ըստ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի` ելույթ ունեցողներն անվճար են հանդես գալու, բացառությամբ` պարային խմբերի: