Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկար ժամանակ ՀԱԿ-ը հանրահավաք չի արել` շուրջ մեկ տարի, այդ ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` խոսելով վաղվա` մարտի 1-ի հանրահավաքի մասին: «Թե այդ փոփոխությունները որքանով են ըմբոստության վերածվելու ընդունակ, և որքանով է մեզ նոր պատվեր ձևակերպվելու, դրանից կախված կլինի մեր հաջորդ քայլը»,- ասաց նա:
Մանուկյանը չցանկացավ իրադարձությունների սցենարը համեմատել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, քանի որ իրենք մտադիր են առաջ գնալ խաղաղ տարբերակով, քաղաքացիական ճնշումների տարբերակով:
Նա նշեց, որ հանրահավաքին հրավիրվելու են բոլոր այն քաղաքացիական խմբերը, որոնց իրավունքները ոտնահարված են` տաքսիստներ, կարմիր գծերի ու արագաչափեր, կուտակայինի դեմ բողոքողներ և այլք:
«Այդ օրը մենք կստուգենք, թե ինչքանով է հասարակությունը ընդառաջ գալիս խնդիրներին: Այդ օրը տեղում մենք կտեսնենք` ինչ է մեզնից պահանջում ժողովուրդը: Մեր հաջորդ քայլը կլինի պարզել մեզ ուղղված` հասարակության պատվերը, թե հասարակությունը այդ օրը մեզ ինչ պատվեր կտա»,- ասաց Արամ Մանուկյանը: