Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԼՂՀ ԱԺ ընտրություններն են: Yerkir.am-ի թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ ժամը 10:30-ին 3/3 ընտրատեղամաս է ժամանել Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ հետ` կատերելու իր քաղաքացիական պարտքը:
Բակո Սահակյանն իր ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ուղերձ ունի այն պետություններին ու միջազգային կառույցներին, որոնք չեն ճանաչում ԼՂՀ ԱԺ ընտրությունները, նշեց. «Այն , որ աշխարհը չի ճանաչում մեր հերթական ընտրությունները, մեզ քիչ է հետաքրքրում, և մենք չենք շեղվելու մեր իսկ կողմից ընտրված ուղուց: Հաստատակամությունը, վճռականությունը մեզ մշտապես ուղեկցել են և շարունակելու են ուղեկցել: Այս ընտրություններն անպայման կնպաստեն նորանոր հաջողությունների»,- ասաց Սահակյանը` հավելելով. « Այս ընտրություններն ունեն նաև մեկ յուրահատկություն ` անցում ենք կատարում մշտական խորհրդարանի: Մենք արդեն ունենք արհեստավարժ խորհրդարան, մեր պատգամավորները ևս արհեստավարժ են, հետևաբար խորհրդարանի աշխատանքները լինելու են արդյունավետ: Մենք այս ընտրություններով հետապնդել ենք այդպիսի նպատակ` միջազգային հանրությանը ներակայանալ իբրև քաղաքակիրթ աշխարհի կողմից հռչակած սահմանված կանոներին հետևող երկիր, բայց եթե նրանք չեն ճանաչում կամ չեն ճանաչելու այս ընտրության արդյունքները, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այս ընտրությունները: Այս ընտրություններից առաջին հերթին շահելու է մեր երկիրը և մեր երկրի քաղաքացիները»:
Պատասխանելով հարցին, թե այս ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորությունը էականորեն կփոխվի՞ արդյոք, Բակո Սահակյանը նշեց.
«Ընտրությունները կազմակերպվում են հենց այդպիսի նպատակ հետապնդելով և քանի դեռ ընտրություններն ավարտված չեն , կարծում եմ` կոռեկտ չէ այդպիսի գնահատականներ տալ: Կավարտվեն ընտրությունները և այդ ժամանակ էլ քաղաքական ուժերի դասավորությունը պարզ կլինի»:
Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Բակո Սահակյանը նշեց. «Ընդհանուր առմամբ նախընտրական ընթացքը թե' մեր կողմից, թե' քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից գնահատվել է բավարար, և դա նորություն չէ Արցախի կյանքում: Մենք մեր իսկ կողմից սահմանաված չափորոշիչները կատարում ենք: Ձևավորվել է ընտրական մշակույթ, որի մասին բարձրաձայնում են ոչ միայն մեր պատասխանատուները, այլև` Արցախ այցելած կամ այցելող միջազգային փորձագետները, ընտրական գործի մասնագետները: Մենք ուրախ ենք, որ բացառություն չեղան նաև այս ընտրությունները: Նախընտրական շրջանն այս անգամ ևս արժանացավ բավարար գնահատականների, ինչն, իհարկե, մեզ ուրախացնում է»:
Հարցին, թե ինչ է կարծում` իր ընտրած քաղաքական ուժը խորհրդարանում մեծամասնություն կկազմի թե ոչ, Բակո Սահակյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրող որեւէ քաղաքական ուժն ընտրում է՝ ակնկալելով, որ այդ ուժը կլինի մեծամասնություն»: