| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ»-ը գրում է. «Պահակները գիշեր-ցերեկ հսկում են Արծվանիստի չգործող մանկապարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի՝ 3350 բնակիչ ունեցող գյուղի այդ մանկապարտեզը տարիներ առաջ է լուծարվել, բայց համայնքային բյուջեից շարունակում են փող դուրս գրել՝ ոչ միայն պահակներին, այլ վարիչի հաստիքով «աշխատողին» վճարելու համար:
Մանկապարտեզն անբարեկարգ է եղել՝ անմխիթար շենքային պայմաններով, տանիքը՝ կիսափուլ, շենքի պատերը՝ կիսաքանդ, առանց սանհանգույցի ու ջրամատակարարման: Եւ մարզպետարանը տարիներ առաջ որոշել է այն փակել՝ երեխաների առողջությունը չվտանգելու համար: Ստեղծման օրվանից չնորոգված մանկապարտեզի վերականգնման համար փող չեն գտնում, բայց ինչպես գյուղապետարանի հաշվապահը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, գիշերային-ցերկային պահակներն է՛լ, վարիչն է՛լ աշխատավարձ ստանում են: Դրա համար համայնքային բյուջեից տարեկան 3 մլն դրամ է դուրս գալիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։