| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ. այս մասին գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի իրականացրել ձայների հաշվարկ: Մեր լիակատար համաձայնությունն ենք հայտնում խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության` պայմանագրի վավերացված չլինելու մասին հայտարարությանը: Ողջունում ենք պայմանագրի դեմ ՀՀ քաղաքացիների, լրագրողների արդարացի բողոքը, զորակցում ենք նրանց պայքարին:
Անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ եւս ընդգծել, որ խնդրո առարկա պայմանագիրը ստեղծվել եւ Ազգային ժողովի վավերացման փուլին է հասել միայն որովհետեւ Հայաստանում ձեւավորված է ոչ լեգիտիմ իշխանություն` կեղծված ընտրությունների արդյունքում: Ուստի ՀՀ շահերը ոտնահարող այս եւ շատ այլ պայմանագրեր չեն կարող համարվել ՀՀ ստանձնած պարտավորություններ, իսկ դե ֆակտո իշխանության անհապաղ հեռացումը պետք է լինի հանրային գիտակցության եւ գործողությունների առաջնահերթություն»: