Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աֆղանստանի պարենային ճգնաժամը նախորդ կառավարության «ժառանգությունն» է, հայտարարել է «Թալիբան»-ի առողջապահության փոխնախարարը՝ միջազգային հանրությանը մեղադրելով օգնության խոստումները չկատարելու մեջ, հայտնում է AFP-ն։
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ մոտ 22 միլիոն աֆղանցիներ կամ երկրի կեսը ձմռան ամիսներին կբախվեն պարենային «սուր» անբավարարության հետ՝ գլոբալ տաքացման հետեւանքով երաշտի ազդեցության եւ իշխանությունը թալիբների կողմից նվաճելու հետեւանքով խորացած տնտեսական ճգնաժամի պատճառով:
«Կա մի շատ կարեւոր խնդիր, որը ժառանգաբար անցել է նախկին ռեժիմից, եւ դա թերսնումն է»,- Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է առողջապահության փոխնախարար Աբդուլ Բարի Օմարը։
Նա ներկայացրել է Պարենի համաշխարհային ծրագրի տվյալները, ըստ որոնց մինչեւ տարեվերջ հինգ տարեկանից բարձր տարիքի 3,2 միլիոն աֆղանցի երեխաներ լուրջ թերսնում կունենան, եւ ասել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող նախորդ կառավարությունը բավարար բան չի արել աղետը կանխելու համար:
«Քսան տարի շարունակ առողջապահության ոլորտը կախված է եղել արտաքին օգնությունից։ Որեւէ հիմնավոր աշխատանք չի արվել... Գործարաններ չեն կառուցվել, ներքին ռեսուրսները չեն օգտագործվել... Ինչպե՞ս կարող ենք ծառայություններ մատուցել, եթե օտարերկրյա ռեսուրսները կրճատվում են, իսկ միջազգային կազմակերպությունները նվազեցնում են իրենց օգնությունը»- ասել է Օմարը: «Համաշխարհային բանկը, ԵՄ-ն եւ USAID-ը (ԱՄՆ Զարգացման գործակալությունը) չեն կատարում Աֆղանստանի ժողովրդին տված իրենց խոստումները»: