| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ինձ թվում է` վարչապետն իրեն լավ գործ է գտել, դրա համար էլ հրաժարական տվեց»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Նրա կարծիքով` լավ փոփոխություններից հույսներս պետք է կտրենք:
«Ի՞նչ պետք է հաջորդի` օդի մեջ կանգնած կմնանք, ոնց են ասում` պարապ ընթացք է` холостой ход, դրել ենք դրա վրա ու կանգնել: Ու այդպես կանգնած էլ կմնանք` մինչև մեքենայի բենզինը կվերջանա ու կպարզվի, որ մեքենան չի շարժվում տեղից, կարելի է տանել մամլիչի տակ դնել: Ես լավատես մարդ եմ, բայց, ախր, պետք է գոնե մի միլիմետր լավ բան լինի մեր կյանքում, որ մենք հավատանք ինչ-որ բանի, իսկ հիմա, բացի հետընթացից, ոչինչ չեմ տեսնում»,- ասաց Բայաթյանը` հավելելով, որ գնալով թանկանում է ամեն ինչ. «Կոմունալ վարձավճարներն անմարդկային գների են հասել, դրանք չեն համապատասխանում մեր ունեցածին և աշխատածին: Ասում եմ` այդ թվերը, գները գուցե գողերի համա՞ր են ստեղծվել»: