|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Վենետիկի իշխանությունները նախազգուշացրել են, որ դեկտեմբերի 23-ին` տեղի ժամանակով ժամը 09:40-ին ջրի մակարդակը 20սմ-ով կբարձրանա կրիտիկական մակարդակից. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է Վենետիկի քաղաքապետարանն իր թվիթերյան պաշտոնական էջում:
Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ ջրի մակարդակը կհասնի 150սմ-ի, մինչդեռ կրիտիկական մակարդակը 130սմ-ն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 13-ին Վենետիկում հեղեղների պատճառով ջրի մակարդակը հասել էր գրեթե 190սմ-ի, ինչը վերջին 50 տարիների համար ռեկորդային ցուցանիշ էր:
Քաղաքային իշխանությունների տեղեկացմամբ՝ Վենետիկը կրել էր շուրջ 1 մլրդ եվրոյի վնաս: