Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը սուր քննադատության ենթարկեց որոշ լրատվամիջոցների, հատկապես` «Ժողովուրդ» օրաթերթին: Նա նշեց, որ թերթն իր հրապարակումներով վիրավորում է ու զրպարտում ՕԵԿ-ականներին, որ ՕԵԿ պատգամավորների համբերության բաժակը լցվել է: «Ես նյութեր եմ ներկայացնելու դատախազություն և դատարան, որտեղ կուսումնասիրվեն և իրավական գնահատականներ կտրվեն, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Մենք բազմիցս ենք զգուշացրել նրանց, որ զերծ մնան վիրավորական հրապարակումներից և գործեն օբյեկտիվ, բայց մեր հորդորները արդյունք չեն տվել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: