|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի` հերքում է թուրքական թերթին հարցազրույց տալու մասին շրջանառվող լուրերը:
«Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական «Պոստա» թերթին։ Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ այսօր yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ իրենք պնդում են` Ազնավուրը որևէ մրցանակ չի ընդունել. «Հանդիպման ընթացքում որևէ մրցանակի մասին խոսք անգամ չի եղել: Ազնավուրին հանձնել են հուշանվեր` իր մոր` Իզմիթ քաղաքի խորհրդանիշը, որն էլ թուրք լրագրողը հետո ներկայացրել է իբրև մրցանակ»: