Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2014թ. բյուջեն ներկայացնելու ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը մշակո՞ւմ է որևէ ծրագիր գազային կախվածությունից հնարավորինս ազատվելու և այլընտրանքային էներգիայի աղբյուրները օգտագործելու ուղղությամբ: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ինչքա՞ն են նվազել օտարերկրյա ներդրումները` կապված երկրում կոռուպցիայի հետ:
Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ արտաքին տնտեսական գործոնները և գազի գնի բարձրացումը դեռևս բացասաբար են անդրադառնում տնտեսական աճի վրա: Նա նշեց, որ հիդրոէներգետիկայի շահագործման և էներգախնայողության բնագավառում շարունակվում է հետևողական քաղաքականությունը: «Օտարերկրյա ներդրումների նվազում առկա է վերջին տարիներին, դա տարբեր պատճառներ կարող է ունենալ, բայց կապել դրանք կոռուպցիայի մակարդակի հետ, չի կարելի»,- ասաց նախարարը:
Լևոն Զուրաբյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, նշեց, որ նախարարը ցույց տվեց դասական օրինակ, թե ինչպես պետք է խուսափել կոնկրետ պատասխաններից: «Աբսուրդ է պարտատոմսերը ներկայացնել որպես օտարերկրյա ներդրումներ, խոսքը գնում է բիզնես ներդրումների մասին, այնպես որ` Ձեր պատասխանն անհեթեթ էր»,- ասաց պատգամավորը: