կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 15:35
Հասարակություն

Աշխատողը գործատուից կարո՞ղ է պահանջել ամբողջ աշխատավարձը. նախարարը ''լղոզեց'' պատասխանը

Աշխատողը գործատուից կարո՞ղ է պահանջել ամբողջ աշխատավարձը. նախարարը ''լղոզեց'' պատասխանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է աշխատողը գործատուից պահանջել, որ իրեն տան իր ամբողջ աշխատավարձը` առանց պահումների, որովհետև, ՍԴ որոշմամբ, երկու հոդվածի գործողությունը կասեցված է:

 

Ուշագրավ է, որ թեեւ պատգամավորը խնդրեց հստակ և ուղիղ պատասխանել հարցին, բայց նախարարն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: «Ես չեմ կարծում, որ պարտաճանաչ գործատուներն իրենց պարտավորությունները կատարում են միայն այն դեպքում, երբ այդ պարտադիր կատարման ենթակա նորմը չկատարելու համար գործում է պատասխանատվության միջոց։ Այն պարտավորությունները, որոնք օրենքով սահմանված են, իսկ պարտադիր կուտակային վճարներն ուժի մեջ են մտել 2014թ. հուվարի 1-ից, և այդ առումով որևէ հոդված կամ դրույթ կասեցված չէ։ Եվ պարտաճանաչ գործատուներն իրենք օրենքով սահմանված պարտավորությունները կատարում են, և դա կարծում եմ, որ ճիշտ է, որովհետև օրենքի դրույթների կատարումը չպետք է պայմանավորված լինի բացառապես դրանց չկատարման համար պատասխանատվություն սահմանված լինելու հանգամանքով»,- նշեց նախարարը:

 

Այս կապակցությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ասաց. «Մենք ի՞նչ իրավունքով ենք մեկնաբանում ՍԴ որոշումը, որն ասում է՝ մի փոխանցեք աշխատավարձից: Անկախ այն բանից, որ դա չի կարող տեղավորվել ռեֆորմ բառի մեջ, կխնդրեի, որ չմեկնաբանենք ՍԴ որոշումը: Դուք փորձում եք փրկել այդ օրենքը։ Ի՞նչ եք ուզում, ալի՞ք եք ուզում բարձրացնել, ի՞նչ եք ուզում»: