Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կամ վաղը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակելու է սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստը, որից հետո սկսվելու են քննարկումները:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այդ գործընթացների մասին, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկումները լինելու են թե\' հասարակական շրջանակների, թե\' քաղաքական կուսակցությունների հետ, և իր դերակատարումը կունենա նաև խորհրդարանը:
«Ամեն դեպքում` մենք բաց, հրապարակային քննարկումների կողմնակից ենք: Այդ քննարկումների ավարտից հետո աշնանային նստաշրջանի ընթացքում արդեն ԱԺ-ն կքննարկի այն: Կլինեն նաև մարզային հանդիպումներ, որովհետև սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթն ամենակարևորն է, ուստի պետք է մի կողմ դնել ավելորդ շտապողականությունը և այն քննարկել բաց ու հրապարակային»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ԱԺ-ն միայն իր կարծիքը կարող է հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, իսկ հանրաքվեն կներկայացնի արդեն ազգաբնակչության կարծիքը:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք կփարատվի նախագահի գլխավոր մտահոգությունը` կապված երկրի ներքին ու արտաքին ճգնաժամային վիճակներում որոշումների կայացման հետ, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանեց, որ կարծես որևէ մտահոգություն էլ չկա, ամեն ինչ հստակ է:
Էդուարդ Շարմազանովը խուսափեց պատասխանել հարցին` ի վերջո, կարևոր որոշումներն ո՞վ է կայացնելու` վարչապե՞տը, թե՞ ԱԺ նախագահը: «Ես չէ, որ դրա մասին պետք է ասեմ: Գիտեմ, բայց չեմ ասի: Ժամանակը կգա և կհրապարակվի»,- ասաց նա: