|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Իսրայելի ԱԳՆ-ն Ռուսաստանի խնդրանքով որոշակի փոփոխություններ է կատարել Ադրբեջանին զենք մատակարարելու մասին համաձայնագրում. հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով շվեյցարական İSN գործակալությունը:
Ըստ գործակալության՝ խոսքը հարձակողական սպառազինությունների որոշ տարրերի մատակարարման դադարեցման մասին է։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, սակայն, գրում են, որ այսօր Իսրայելում ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե շվեյցարական լրատվամիջոցի տարածած տեղեկատվությունը տեղի ունեցած փաստ է, թե` քաղաքական միստիկա:
Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Մարտին Պիոտրովսկու կարծիքով՝ Ռուսաստանը մտադիր չէ փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, այդ իսկ պատճառով խնդրել է իսրայելական կողմին` փոփոխության ենթարկել իր ռազմական համաձայնագիրն Ադրբեջանի հետ։