|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանը ոչ ոքի թույլ չի տա միջամտել իր տարածքների նկատմամբ «իրավասության վերականգնման հարցին»: Այս մասին հայտարարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում՝ մեկնաբանելով ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու՝ «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցը. հայտնում է Росбалт-ը:
«Ադրբեջանն այսօր հզոր և անկախ է, քան երբեւէ: Մենք այսօր ունենք ինչպես հզոր բանակ, այնպես էլ անկախ քաղաքականություն: Ադրբեջանը թույլ չի տա որևէ կողմին միջամտել իր տարածքների նկատմամբ իրավասության վերականգնման հարցին»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը:
Հիշեցնենք, որ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել էր, թե եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան: