Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն նամակ է ուղղել Իտալիայում Ադրբեջանի դեսպանատանը: Պատճառն այն է, որ նա 2010-ին ԼՂՀ այցելելու համար հայտնվել է այն անձանց «սև ցուցակում», որոնց արգելված է մուտք գործել Ադրբեջան:
Ալ Բանոն նամակում ասել է, որ ցավում է, որ իրեն չեն թողնում մուտք գործել Ադրբեջան, և նշել, որ, 2010-ին այցելելով ԼՂ, քաղաքական նպատակներ չի հետապնդել, ընդհանրապես ծանոթ չէ տարածաշրջանում առկա խնդիրներին, հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Երգիչն ավելացրել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Ադրբեջանում, և հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները կընձեռեն իրեն նման հնարավորություն. հայտնում է Lenta.Ru-ն:
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Բաքվում կայանալու է իտալական էստրադայի աստղերի՝ Սան Ռեմո փառատոնի մասնակիցների և հաղթողների մասնակցությամբ համերգ, և Ալ Բանոն, Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվության դեպքում, նույնպես կարող է մասնակցել այդ համերգին։