|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հյուրերին հաճախ է սիրում տեղավորել իր որդուն պատկանող «National» հյուրանոցում: Եվ ինչպես պարզվել է «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից՝ դա անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի ստորագրած փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն ՀՀ պետբյուջեից 4 մլն 767 հազար դրամ է տրամադրել «Պլազա Սիստեմս» ՍՊԸ-ին: Այդ գումարը տրամադրվել է Դանիայի' 7-հոգանոց խորհրդարանական պատվիրակության հյուրանոցային ծախսերի համար: Միայն թե, ուշագրավն այն է, որ ըստ փաստաթղթերի՝ ծառայությունների մատուցման սկիզբ նշված է սեպտեմբերի 6-ը, իսկ ահա պատվիրակությունն ԱԺ նախագահին, այնուհետեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին հանդիպել է սեպտեմբերի 10-ին նոր միայն: