Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատասխանելով Yerkir.am-ի՝ ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությունը նորից առաջադրելու նպատակահարմարության հարցին՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է. «…Այդ (ՎՊ-ի) բացահայտումների մեկենասներից մեկը հենց Հանրապետական կուսակցությունն է»:
Գ. Սահակյանի մտքի հերթական փայլատակումը մենք այս անգամ չենք քննարկի քաղաքական ու քաղաքագիտական համատեքստում, մեզ ավելի շատ հետաքրքրում են պարոնի մասնագիտական որակները, մանավանդ, որ պատիվ ունենք նրա հետ միասին բանասեր կոչվելու: Դժվար է ասել, թե գալուստյան «հոմանիշների բառարանում» ի՛նչ նշանակություն ունի «մեկենաս» բառը, բայց պարոնին ասենք, որ այն ամենևին չի նշանակում իր իմացածը: Մեկենասը, ախպե'ր իմ Գալուստ (մասնագիտության բերումով եմ ասում), հովանավորն է, աջակիցը: Հիմա, Ձեր ասածից դուրս է գալիս, որ ՀՀԿ-ն մեկենասություն է անում, որ Վերահսկիչ պալատը բացահայտումնե՞ր անի: Ասել՝ ասել եք, չէի՞ք ասի նաև, թե ՀՀԿ-ն ինչպե՛ս է մեկենասություն անում` «ծախո՞ւմ» է յուրայիններին, բենզինի ու օթևանի փո՞ղ է տալիս ՎՊ աշխատակիցներին, որ գնան, «բացահայտումներ» անեն: Եթե այդպես է, շատ վատ է, որովհետև ոչ մի կուսակցության տրված չէ մեկենաս լինել մի կառույցի, որը պարտավոր է գործել միայն օրենքի «մեկենասությամբ»:
Հետևաբար, մեծապատի'վ իմ եղբայր, ընդունեք, որ Դուք, սովորության համաձայն, այնքան էլ իմաստալից բան չեք ասել՝ մեղմ ասած, իսկ եթե իրերն իրենց անունով կոչենք՝ Ձեր տգիտությունն եք հրապարակ բերել: Մեր այս պնդումը չընդունելու պարագայում Դուք ստիպված կլինեք ստուգաբանական վերլուծություններով ապացուցել, որ «մեկենաս» բառը նշանակում է այն, ինչ միայն Դուք գիտեք, և բնավ չի նշանակում այն, ինչ աշխարհասփյուռ հայության հետ մեկտեղ նաև ողջ աշխարհը գիտի. այդ բառը հունարեն ծագում ունի (անձնանունից) և նշանակում է մի բան, որը Դուք, ի՛նչ ողբալի երբեմն կարող էր լինել խորհրդային կրթությունը, փաստորեն, չգիտեք:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ