կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 18:51
Արցախ

Կստեղծվի Տիգրանակերտի բրենդը

Կստեղծվի Տիգրանակերտի բրենդը

«Մեծ հույս ունենք այս կազմակերպության հետ մեր համագործակցությունից, կարծում ենք` միջազգային մակարդակով խորհրդատվությունը մեզ անհրաժեշտ է»,- այսօր հայտարարել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը նույն վարչության եւ «Menagement Mix» խորհրդատվական ընկերության միջեւ փոխհամագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո։

 

Ըստ karabakh-open.info -ի` Արցախում խորհրդատվական ընկերությունը կփորձի Տիգրանակերտի զարգացման գործում օգնել առաջարկներով։ Ինչպես հայտնել է ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը, ընկերությունը կմշակի եւ ԼՂՀ կառավարությանը կներկայացնի Տիգրանակերտ արգելոցի զարգացման ծրագիրը, կստեղծվի երկու խումբ, որոնք կուսումնասիրեն արգելոցի զբոսաշրջային զարգացման հարցը։

 

Նախատեսվում է ստեղծել նաև Տիգրանակերտի բրենդ, որն առավել հետաքրքիր կներկայացնի Տիգրանակերտն արցախցիներին, ՀՀ քաղաքացիներին, սփյուռքահայերին եւ, առհասարակ, Արցախ ժամանած զբոսաշրջիկներին։ Ծրագրի մշակումը կավարտվի այս տարեվերջին, իսկ արդեն իրականացումը կկատարվի փուլերով, որի ժամանակ կքննարկվեն նաեւ Տիգրանակերտի ներքին տրանսպորտի, եկեղեցի հասնելու եւ մի շարք այլ հարցեր։

 

«Menagement Mix» խորհրդատվական ընկերությունը գործում է ավելի քան քառասուն երկրներում, տարածաշրջանային կենտրոններ ունի Կիպրոսում, Լիբանանում եւ Հայաստանում։