Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքական դաշտը կարիք ունի բնական, այլ ոչ թե արհեստական զարգացումների, եւ թե ինչ կտա ՀԱԿ-ը շարժումից կուսակցության վերածվելը, ցույց կտա ժամանակը. ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես կոռեկտ չեմ համարում ասել, որ դա ուշացած որոշում էր կամ որեւէ բան չի տա: Փաստն այն է, որ ՀԱԿ-ն այսօր չունի այն ազդեցությունը, որն ունեցել է տարիներ շարունակ, եւ դրա մասին խոսում է նաեւ առաջին նախագահը, երբ ասում է, որ, կուսակցության դառնալով, ՀԱԿ-ը կդառնա ամենաաառաջադեմ կուսակցություններից մեկը, այսինքն` ընդունում է, որ ՀԱԿ-ն այսօր առաջադեմ ուժ չէ, եւ ուզում են փրկել ՀԱԿ-ն ու դարձնել առաջադեմ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ, իր տպավորությամբ, թե' ՀԱԿ շարժման եւ թե' ՀԱԿ կուսակցության բրենդը պետք է լինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ այդ տեսանկյունից` շարժումը կուսակցության վերածելը, չի կարծում, որ ինչ-որ բան կտա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե, ըստ ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանի, պարտադիր չէ, որ ՀՀՇ-ն լուծարվի, որպեսզի ՀԱԿ կուսակցության մաս կազմի, Շարմազանովը պատասխանեց, որ նման բան լինել չի կարող: «Կարող է` իրենք այնքան են խճճվել, որ նոր մոդելներ են առաջ քաշում: Համենայն դեպս, ինձ նման մոդել հայտնի չէ, երբ լինի կուսակցություն՝ կուսակցության մեջ»,-հայտարարեց նա:
Շարմազանովը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ եթե ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության ղեկավարը լինի Տեր-Պետրոսյանը, նա կմնա ընդամենը բրենդ, իսկ իրական գործող անձինք կլինեն նրա ժառանգորդները: «Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որ իր ժառանգորդներին կամ ժառանգորդին ինչ-որ քաղաքական ժառանգություն թողնի, բայց չեմ կարծում, որ առաջին նախագահը ակտիվ քաղաքականության մեջ կմնա, մանավանդ` երբ 68 տարեկան է»,- նշեց ԱԺ փոխնախագահը: