|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
2013 թվականի հոկտեմբերի 26-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող հիվանդ:
Ծառայության համապատասխան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ վարակման աղբյուրը մսեղիքի հետ շփվելն է, և անմիջապես ճշտվել է խանութի գտնվելու վայրը:
Ծառայության մասնագետները մեկնել են մսի իրացման կետ, կասեցրել առկա մսեղիքի ողջ խմբաքանակը, կատարել նմուշառում և նմուշներն ուղարկել «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ՝ սիբիրախտ հիվանդության նկատմամբ փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Ծառայության մասնագետները պարզել են մսեղիքի ծագման վայրը, տեղում իրականացրել հակաանասնահամաճարակային միջոցառումներ (կենդանիների գլխաքանակի հաշվառում, կլինիկական զննում, ջերմաչափում), ինչպես նաև կատարել արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ: