Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բալայանի այդ աղմկահարույց բաց նամակին, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նախ նկատեց, որ ցանկացած կարծիք, որպես այդպիսին, կյանքի իրավունք ունի, հետո հավելեց. «Ես կարծում եմ, որ Զորի Գայկովիչն այն անձնավորությունն է, այն հասարակական գործիչը, ունի այն վաստակը, անցած ճանապարհը, որ նաեւ կարող է նմանատիպ նամակի տեսքով իր տեսակետը հայտնել, բարձրաձայնել իր վերաբերմունքը, իր պատկերացումները ` անկախ ամեն ինչից»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը չի կարծում, որ Զորի Բալայանի նամակի ենթատեքստերը պետք է փորձել մեկնաբանել, «որովհետեւ նախ բավականին առումով շատ ծավալուն է եւ բազմաշերտ»:
Այս հարցի վերաբերյալ ՀՀԿ-ում քննարկում չի եղել, ՀՀԿ-ի դիրքորոշումն էլ Արցախի հարցի վերաբերյալ չի փոխվել:
«ԼՂՀ-ն այն կայացած պետությունն է, որն ունի պետության բոլոր հատկանիշները: ՂԼՀ-ն այս երկրագնդի վրա կայացող, կայացած, ժողվորդավարական ուղին բռնած անկախ երկրներից մեկն է»,-նշեց Սահակյանը: