Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Առաջիկա քառօրյայում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը շարունակվելու է: Այն ընդհատվել էր նախագահի ներկայացուցչի ելույթի ժամանակ, և հետո պետք է առանց քննարկման նախագիծը դրվեր քվեարկության: Նիստը կսկսվի մինչև 60 րոպեանոց ելույթներով:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշեց, որ անցած քառօրյայում հնչած առաջարկությունների 70-80 տոկոսը հաշվի է առնվել:
«Դա էլ մեկ ապացույց է, որ ԱԺ-ում քննարկումները միտված էին նրան, որ ունենանք ավելի բարելավված նախագիծ: Բոլորին հուզող` կայուն մեծամասնության մասին հարցը բավականին փոփոխության է ենթարկվել, մասնավորապես` երկրորդ փուլին անցնելու դրույթը` «Կանցկացվի` իրավիճակից ելնելով», կձևակերպվի «Կարող է անցկացվել», այսինքն` եթե առաջին փուլում կայուն մեծամասնություն չձևավորվի, ապա հնարավորություն կընձեռվի, որ լինի երկրորդ փուլ: Եվ այդ ամենը կարգավորվելու է ընտրական օրենսգրքով, ինչն էլ նշանակում է, որ երբ նոր ընտրական օրենսգիրքը գա Ազգային ժողով, շատ ավելի հանգիստ պայմաններում կարող ենք այն քննարկել»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ բոլոր վիճելի դրույթների վերաբերյալ պատգամավորների մտահոգությունները կփարատվեն, որովհետև նրանք կստանան այդ մտահոգությունների պատասխանները: