Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««ՉԻ» տեղեկություններով՝ օրերս փակվել է Երևանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում։ Հիվանդանոցը սեփական Էր։ Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը։ Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում՝ կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը։ Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք։ Նշենք միայն, որ շուրջ 250 հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից։ Այստեղ պահվող հիվանդներին էլ դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում Է։ Խոսակցություններ կան, որ հիվանդանոցում անառողջ մթնոլորտը սկսել է այն բանից, երբ Զորի Բալայանի որդին սկսել է «զբաղվել» հիվանդանոցում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։